Մեր մասին
«Գիտուժը» հանրային նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2021 թվականին։ Այս պահին ավելի քան 190 ընկերությունների հիմնադիրներ և ձեռներեցներ, ինչպես նաև 24 ասոցիացիաներ ու հիմնադրամներ տեխնոլոգիական, բիզնես և այլ համայնքներից միավորվել են «Գիտուժ»-ի օրակարգի շուրջ: Նշենք, որ համայնքը շարունակում է անընդհատ մեծանալ։
Գիտուժի օրակարգը բյուրեղացված է մեր առաքելության և տեսլականի մեջ։
Հայաստանում գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) քաղաքականության մշակման, պետական հատկացումների ավելացման, ինչպես նաև գիտության հանրահռչակման համար «Գիտուժ» նախաձեռնության ջանքերը խթան են հանդիսացել այս օրակարգում մի շարք առաջընթացների համար:
Առաքելություն
Հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։
Տեսլական
Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է հզոր ու ճկուն գիտական և ԳՀՓԿ էկոհամակարգ, որը լուծում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, խթանում է տնտեսության ու հասարակության շարունակական զարգացումը և արժեք է տալիս աշխարհին։
Արժեքներ
- Առաքելությանը հավատարիմ
- Ճշմարտասեր
- Համախմբող
- Համագործակցող