Գիտությունը տնտեսության հետ կապող երեք հիմնական շղթա կա՝
ա. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը անհրաժեշտ ճարտարագետները կրթվում են գիտնականների կողմից, կամ հանդիսանում են նախկին գիտնականներ:
բ. Բարձր տեխնոլոգիական մտավոր սեփականությունը ստեղծվում է գիտական դպրոցներում: Այն փոխանցվում և կիրառվում է տնտեսության մեջ երկու հիմնական ճանապարհով՝ (1) մասնավոր ընկերության ու համապատասխան ունակություններ և կարողություններ ունեցող գիտական խմբերի պայմանագրային աշխատանքի միջոցով, (2) գիտական խմբի անդամ(ներ)ի կողմից նոր ստեղծված մտավոր սեփականության առեւտրայնացումը ստարտափի միջոցով:
գ. Երկրի մարդկային կապիտալի մակարդակի ու միջազգային ընդհանուր վարկանիշի բարձրացում: Առաջինը նպաստում է երկրի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ միջազգային ներդրումների աճին, բարձր տեխնոլոգիական արտադրության ու ծառայությունների արտահանմանը: Երկրորդը ունի նույնպիսի համամարդկային նշանակություն, ինչպիսիք են մշակույթի ու սպորտի զարգացումը:
Միայն հիմնարար հետազոտությունների օգտակարությոան մասին կարելի է կարդալ CERN-ի (Միջուկայն հետազոտությունների եվրոպական կազմակերպության) նախկին տնօրենի «The use of basic science: Benefits of basic science» հոդվածում [6]:
Պետությունը հանդիսանում է հիմնարար, կիրառական հետազոտությունների ու փորձարարական մշակումների հանրային պատվերի քաղաքականության ու ծրագրերի մշակողը, անմիջական պատվիրատուն, իսկ որոշ դեպքերում նաեւ կատարողը:
Քանի որ մասնավոր պատվերը ինքնին չի կարող կրել մշտական բնույթ, ու համապտասխան գիտական դպրոցը կարող է ի սկզբանե ընդհանրապես բացակայել, ապա աշխարհում արդեն վաղուց հաստատվել է մոտեցում, ըստ որի գիտական գործունեության, ենթակառուցվածքների ու համայնքի ստեղծումը, հասունացումը ու կայունության ապահովումը տեղի է ունենում ծրագրված հանրային պատվերի՝ գիտական ծրագրերի մրցույթներ անցկացնող կառույցների կամ ազգային տեխնոլոգիական ծրագրերի իրականացման միջոցով: Թե որքանով է պետությունը հանրային պատվերի միջոցով ստեղծում ու զարգացնում գիտական համայնքը ու ենթակառուցվածքները, այսօր հանդիսանում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ միջազգային ներդրումների հարցում պետությունների մրցակցության ամենակարեւոր գործոններից մեկը:
Գիտության զարգացում՝
Մարդկության կողմից ստեղծված լավագույն մեթոդը, որի միջոցով որոշվում է գիտական հետազոտությունների արդյունքում ստեղծված գիտելիքի որակը գիտական գրախոսումն է (peer review)։ Այն գործնականորեն ամբողջ աշխարհում իրականացվում է միջազգային գիտաժողովների կազմակերպիչների կամ ամսագրերի խմբագրությունների կողմից: Որքան բարձր է միջազգային գիտաժողովի կամ ամսագի վարկանիշը, (օրինակ՝ ազդեցության գործակիցը) այնքան ազդեցիկ է համարվում ստեղծված նոր գիտելիքը:
Գիտնականի որակը որոշվում է ազգային և միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների և այդ տպագրությունների վրա հղումների քանակով:
Ըստ Համաշխարհային պատենտային կազմակերպության 2020 թվականի Գլոբալ ինովացիոն ինդեքսի, (WIPO Global Innovation Index 2020, այսուհետ` ԳԻԻ) Հայաստանի Հանրապետությունը գիտական և տեխնիկական հրապարակումների ցուցանիշով զբաղեցնում է 18-րդ տեղը [4], որը որակվում է որպես ուժեղ կողմ, մասնավորապես համապատասխան եկամտային խմբում: Սակայն անհրաժեշտ է նշել, որ նախորդ տարվա ԳԻԻ զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 13-րդ տեղը [4]:
ԳՀՓԿ (R&D) տեսակները՝ ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ֆրասկատիի ձեռնարկի դասակարգման [1]՝
Հիմնարար հետազոտությունները իրենց հերթին լինում են երկու տեսակի [1]՝
R&D աշխատանքերի տեսակները տարբերելու բազմաթիվ օրինակների կարելի է ծանոթանալ վերոհիշյալ ձեռնարկում [2]:
Բոլոր այս հասկացությունները համարժեք են։
ԳՀՓԿ աշխատանքներ. Բացվում է որպես «գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ»։ Ուղիղ թարգմանություն է ռուսերեն НИОКР (Научно-исследовательские и опытно-конструкторские работы) հասկացությունից։ Համարժեք է անգլերեն R&D հասկացությանը։ Այս եզրույթը հաճախ է օգտագործվում ՀՀ տարատեսակ իրավական ակտերում, հատկապես պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքների կոնտեքստում։
ԳՀՓՄ. Բացվում է որպես «գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ»։ Գրեթե ուղիղ թարգմանություն է անգլերեն R&D եզրույթի Research & Experimental Development բացվածքից։
ՀևՄ. Բացվում է որպես «հետազոտություն և մշակում»։ Հանդիսանում է անգլերեն «Research & Development» հասկացության բառացի թարգմանությունը։
«գիտական և գիտատեխնիկական գործունեություն». Օգտագործվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում [7], հարակից օրենքներում [8,9] և նոր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում [11]։
R&D. Բացվում է «Research & Development», որի ուղիղ թարգմանությունն է «Հետազոտություն և Մշակում» (ՀևՄ)։ Կիրառվում են նաեւ «Research & Experimental Development» (տե՜ս OECD ձեռնարկ) կամ «Research & Technological Development» (օգտագործվում է Եվրոպայում [11]) բացումները։
Պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աշխատողների ընդհանուր թվաքանակը 2020 թվականի օգոստոսի դրությամբ՝ 3959 մարդ:
Եթե ընդունենք, որ Հայաստանի բնակչությունը 3մլն մարդ է, ապա 1մլն բնակչի հաշվով Հայաստանում կա մոտ 1320 գիտնական: Եվրոպական Միության նույն ցուցանիշը 2018թ.-ին կազմել է մոտավորապես 4000 [3]:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության մեջ ներգրավված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տարիքային կազմը:
Կենսաթոշակային տարիքի գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տարիքային խումբը բավականին մեծ է` 38.9 %։
Ըստ 2020թ. ՀՀ բյուջեի, «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի» վրա նախատեսվում էր ծախսել 14,255,302,700 դրամ, որը կազմում է բյուջեի ծախսային մասի 0.77% [5]:
Ըստ 2020 թվականի Գլոբալ ինովացիոն ինդեքսի, Հայաստանի Հանրապետության հետազոտությունների ու փորձարարական մշակումների համախառն ծախսերը (Gross expenditure on R&D, GERD) կազմել են ՀՆԱ-ի 0.2%-ը: Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 91-րդ տեղը [4]:
Ըստ Վեբ օֆ Սայնս (Web of Science)-ի ԻնՍայտես (InCites) շտեմարանի տվյալների, Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի կողմից հրապարակած և Վեբ օֆ Սայնս (Web of Science)-ում ընդգրկված գիտական հոդվածների քանակը 2015-2019 թվականներին եղել է 4 863: Ըստ Վեբ օֆ Սայնս (Web of Science)-ի ԻնՍայտես (InCites) շտեմարանի տվյալների, Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառներում 2015-2019 թվականներին հրապարակվել են համապատասխանաբար 120 և 83 գիտական հոդվածներ՝ կազմելով ընդհանուր քանակի 4.2%-ը:
Հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) տեսակները՝ ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ֆրասկատիի ձեռնարկի դասակարգման [1]՝
Հիմնարար հետազոտությունները իրենց հերթին լինում են երկու տեսակի [1]՝
R&D աշխատանքերի տեսակները տարբերելու բազմաթիվ օրինակների կարելի է ծանոթանալ վերոհիշյալ ձեռնարկում [2]:
Բերենք 5 ծրագրի օրինակ, որոնք կունենան կոնկրետ արդյունքներ:
1- Գիտնականների հայրենադարձություն և ներգաղթ
Միջազգային լավագույն գիտական ինստիտուտներում ու համալսարաններում աշխատող գիտնականների համար Հայաստանում գիտական լաբորատորիաներ ստեղծելու մրցույթային դրամաշնորհների տրամադրում՝ գիտնականների ու գերակա գիտական ուղղությունների բացերը գիտահետազոտական կենտրոններում և համալսարաններում լրացնելու նպատակով։
Արդյունքում`
2- Հեռակա գիտական ղեկավար (Remote PI)
Միջազգային լավագույն գիտական ինստիտուտներում ու համալսարաններում աշխատող գիտնականների կողմից Հայաստանի գիտական խմբերի հետազոտական աշխատանքների ղեկավարում պարբերաբար այցերի ու հեռավար կապի միջոցով:
Արդյունքում՝
3- Առաջատար երկարաժամկետ հետազոտական դրամաշնորհներ
Խոշոր դրամաշնորհներ Հայաստանում գործող մրցունակ գիտնականների համար՝ գիտական խումբ ձեւավորելու ու առաջադեմ գիտական թեմաներով երկարաժամկետ (5 տարի) հետազոտություններ կատարելու համար:
Արդյունքում՝
4- Գիտական ենթակառուցվածքների արդիականացում
Գիտական գործունեության համար անհրաժեշտ սարքավորման արդիականացման դրամաշնորհներ:
Արդյունքում՝
5- Ընդլայնել արդեն իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝
Գրեթե կապված չէ եւ դրա համար կան երեք հիմնական պատճառներ՝
Enter your account data and we will send you a link to reset your password.
To use social login you have to agree with the storage and handling of your data by this website.
AcceptHere you'll find all collections you've created before.