Հաճախ տրվող հարցեր

Գիտությունը տնտեսության հետ կապող երեք հիմնական շղթա կա՝

 

ա. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը անհրաժեշտ ճարտարագետները կրթվում են գիտնականների կողմից, կամ հանդիսանում են նախկին գիտնականներ:

բ. Բարձր տեխնոլոգիական մտավոր սեփականությունը ստեղծվում է գիտական դպրոցներում: Այն փոխանցվում և կիրառվում է տնտեսության մեջ երկու հիմնական ճանապարհով՝ (1) մասնավոր ընկերության ու համապատասխան ունակություններ և կարողություններ ունեցող գիտական խմբերի պայմանագրային աշխատանքի միջոցով, (2) գիտական խմբի անդամ(ներ)ի կողմից նոր ստեղծված մտավոր սեփականության առեւտրայնացումը ստարտափի միջոցով:

գ. Երկրի մարդկային կապիտալի մակարդակի ու միջազգային ընդհանուր վարկանիշի բարձրացում: Առաջինը նպաստում է երկրի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ միջազգային ներդրումների աճին, բարձր տեխնոլոգիական արտադրության ու ծառայությունների արտահանմանը: Երկրորդը ունի նույնպիսի համամարդկային նշանակություն, ինչպիսիք են մշակույթի ու սպորտի զարգացումը:

 

Միայն հիմնարար հետազոտությունների օգտակարությոան մասին կարելի է կարդալ CERN-ի (Միջուկայն հետազոտությունների եվրոպական կազմակերպության) նախկին տնօրենի «The use of basic science: Benefits of basic science» հոդվածում [6]: 

Պետությունը հանդիսանում է հիմնարար, կիրառական հետազոտությունների ու փորձարարական մշակումների հանրային պատվերի քաղաքականության ու ծրագրերի մշակողը, անմիջական պատվիրատուն, իսկ որոշ դեպքերում նաեւ կատարողը:

 

Քանի որ մասնավոր պատվերը ինքնին չի կարող կրել մշտական բնույթ, ու համապտասխան գիտական դպրոցը կարող է ի սկզբանե ընդհանրապես բացակայել, ապա աշխարհում արդեն վաղուց հաստատվել է մոտեցում, ըստ որի գիտական գործունեության, ենթակառուցվածքների ու համայնքի ստեղծումը, հասունացումը ու կայունության ապահովումը տեղի է ունենում ծրագրված հանրային պատվերի՝ գիտական ծրագրերի մրցույթներ անցկացնող կառույցների կամ ազգային տեխնոլոգիական ծրագրերի իրականացման միջոցով: Թե որքանով է պետությունը հանրային պատվերի միջոցով ստեղծում ու զարգացնում գիտական համայնքը ու ենթակառուցվածքները, այսօր հանդիսանում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ միջազգային ներդրումների հարցում պետությունների մրցակցության ամենակարեւոր գործոններից մեկը:

Գիտության զարգացում՝

  • Հիմնարար ու կիրառական հետազոտությունների ծրագրերի իրագործում երկրի համար կարեւոր գիտության ճյուղերում:
  • Հիմնարար ու կիրառական հետազոտությունների համար անհրաժեշտ մարդկային կապիտալի զարգացում՝ գիտնականների ներգաղթ (մասնավորապես հայրենադարձություն), վերապատրաստում և կրթում:
  • Հիմնարար ու կիրառական հետազոտությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացում և նորերի ստեղծում՝ համապատասխան վերը նշված ծրագրերի իրագործմանը:

Մարդկության կողմից ստեղծված լավագույն մեթոդը, որի միջոցով որոշվում է գիտական հետազոտությունների արդյունքում ստեղծված գիտելիքի որակը գիտական գրախոսումն է (peer review)։ Այն գործնականորեն ամբողջ աշխարհում իրականացվում է միջազգային գիտաժողովների կազմակերպիչների կամ ամսագրերի խմբագրությունների կողմից: Որքան բարձր է միջազգային գիտաժողովի կամ ամսագի վարկանիշը, (օրինակ՝ ազդեցության գործակիցը) այնքան ազդեցիկ է համարվում ստեղծված նոր գիտելիքը: 

 

Գիտնականի որակը որոշվում է ազգային և միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների և այդ տպագրությունների վրա հղումների քանակով:

 

Ըստ Համաշխարհային պատենտային կազմակերպության 2020 թվականի Գլոբալ ինովացիոն ինդեքսի, (WIPO Global Innovation Index 2020, այսուհետ` ԳԻԻ) Հայաստանի Հանրապետությունը գիտական և տեխնիկական հրապարակումների ցուցանիշով զբաղեցնում է 18-րդ տեղը [4], որը որակվում է որպես ուժեղ կողմ, մասնավորապես համապատասխան եկամտային խմբում: Սակայն անհրաժեշտ է նշել, որ նախորդ տարվա ԳԻԻ զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 13-րդ տեղը [4]:

Հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) տեսակները՝ ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ֆրասկատիի ձեռնարկի դասակարգման [1]՝

  • Հիմնարար կամ ֆունդամենտալ հետազոտություն (basic research) - փորձարարական կամ տեսական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում երևույթների մասին նոր հիմնարար գիտելիք ձեռք բերելու համար՝ չհետապնդելով կիրառման նպատակ,
  • Կիրառական հետազոտություն (applied research) - փորձարարական կամ տեսական յուրօրինակ աշխատանք նոր գիտելիք ձեռք բերելու համար, որը հիմնականում ուղղված է դեպի հատուկ, գործնական նպատակ,
  • Փորձարարական մշակում (experimental development) - համակարգված աշխատանք՝ հիմնված հետազոտություններից եւ գործնական փորձի արդյունքում ստացված գիտելիքի վրա, որն ուղղված է նոր ապրանքների կամ գործընթացների ստեղծմանը կամ բարելավմանը:

Հիմնարար հետազոտությունները իրենց հերթին լինում են երկու տեսակի [1]՝ 

  • Զուտ հիմնարար հետազոտություն (pure basic research) - կատարվում է գիտելիք ձեռք բերելու նպատակով, առանց սոցիալական կամ տնտեսական օգուտներ փնտելու կամ ակտիվ ջանքեր կիրառելու՝ արդյունքները գործնական խնդրիներում կիրառելու կամ արդյունքները կիրառության համար պատասխանատու բնագավառներին փոխանցելու համար:
    Ժամանակակից աշխարհում սրանք հիմնականում մեծածախս հետազոտություններ են բնության ամենահիմնարար օրենքների վերաբերյալ, որոնք լինում են միջազգային լայն համագործակցությամբ, օրինակ՝ CERN նախագիծը: Այս հետազոտություններին մասնակցելը կարեւոր է, քանի որ այն կօգնի կանխել ուղեղների արտահոսքը, եւ միջազգային ծրագրերի արդյունքները հասանելի կլինեն Հայաստանին:
  • Ուղղորդված հիմնարար հետազոտություն (oriented basic research) - կատարվում է այն սպասումով, որ կստեղծվի գիտելիքային լայն բազա, որը հավանաբար կհանդիսանա հիմք հայտնի կամ սպասվող ներկա կամ ապագա խնդիրների լուծման համար:
    Սովորաբար համեմատաբար փոքրածախս, կիրառականին մոտ գտնվող հիմնարար հետազոտություններ են, որոնց մի քանի տոկոսը տալիս է  կիրառական հետազոտությունների փուլ փոխանցելու համար արժանի արդյունքներ։ 

R&D աշխատանքերի տեսակները տարբերելու բազմաթիվ օրինակների կարելի է ծանոթանալ վերոհիշյալ ձեռնարկում [2]:

Իրավիճակը Հայաստանում

Պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աշխատողների ընդհանուր թվաքանակը 2020 թվականի օգոստոսի դրությամբ՝ 3959 մարդ: 

 

Եթե ընդունենք, որ Հայաստանի բնակչությունը 3մլն մարդ է, ապա 1մլն բնակչի հաշվով Հայաստանում կա մոտ 1320 գիտնական: Եվրոպական Միության նույն ցուցանիշը 2018թ.-ին կազմել է մոտավորապես 4000 [3]:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության մեջ ներգրավված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տարիքային կազմը:

Կենսաթոշակային տարիքի գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տարիքային խումբը բավականին մեծ է` 38.9 %։

Ըստ 2020թ. ՀՀ բյուջեի, «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի» վրա նախատեսվում էր ծախսել 14,255,302,700 դրամ, որը կազմում է բյուջեի ծախսային մասի 0.77% [5]:

 

Ըստ 2020 թվականի Գլոբալ ինովացիոն ինդեքսի, Հայաստանի Հանրապետության հետազոտությունների ու փորձարարական մշակումների համախառն ծախսերը (Gross expenditure on R&D, GERD) կազմել են ՀՆԱ-ի 0.2%-ը: Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 91-րդ տեղը [4]:

Ըստ Վեբ օֆ Սայնս (Web of Science)-ի ԻնՍայտես (InCites) շտեմարանի տվյալների, Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի կողմից հրապարակած և Վեբ օֆ Սայնս (Web of Science)-ում ընդգրկված գիտական հոդվածների քանակը 2015-2019 թվականներին եղել է 4 863: Ըստ Վեբ օֆ Սայնս (Web of Science)-ի ԻնՍայտես (InCites) շտեմարանի տվյալների, Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառներում 2015-2019 թվականներին հրապարակվել են համապատասխանաբար 120 և 83 գիտական հոդվածներ՝ կազմելով  ընդհանուր քանակի 4.2%-ը:

Հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) տեսակները՝ ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ֆրասկատիի ձեռնարկի դասակարգման [1]՝

  • Հիմնարար կամ ֆունդամենտալ հետազոտություն (basic research) - փորձարարական կամ տեսական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում երևույթների մասին նոր հիմնարար գիտելիք ձեռք բերելու համար՝ չհետապնդելով կիրառման նպատակ,
  • Կիրառական հետազոտություն (applied research) - փորձարարական կամ տեսական յուրօրինակ աշխատանք նոր գիտելիք ձեռք բերելու համար, որը հիմնականում ուղղված է դեպի հատուկ, գործնական նպատակ,
  • Փորձարարական մշակում (experimental development) - համակարգված աշխատանք՝ հիմնված հետազոտություններից եւ գործնական փորձի արդյունքում ստացված գիտելիքի վրա, որն ուղղված է նոր ապրանքների կամ գործընթացների ստեղծմանը կամ բարելավմանը:

Հիմնարար հետազոտությունները իրենց հերթին լինում են երկու տեսակի [1]՝ 

  • Զուտ հիմնարար հետազոտություն (pure basic research) - կատարվում է գիտելիք ձեռք բերելու նպատակով, առանց սոցիալական կամ տնտեսական օգուտներ փնտելու կամ ակտիվ ջանքեր կիրառելու՝ արդյունքները գործնական խնդրիներում կիրառելու կամ արդյունքները կիրառության համար պատասխանատու բնագավառներին փոխանցելու համար:
    Ժամանակակից աշխարհում սրանք հիմնականում մեծածախս հետազոտություններ են բնության ամենահիմնարար օրենքների վերաբերյալ, որոնք լինում են միջազգային լայն համագործակցությամբ, օրինակ՝ CERN նախագիծը: Այս հետազոտություններին մասնակցելը կարեւոր է, քանի որ այն կօգնի կանխել ուղեղների արտահոսքը, եւ միջազգային ծրագրերի արդյունքները հասանելի կլինեն Հայաստանին:
  • Ուղղորդված հիմնարար հետազոտություն (oriented basic research) - կատարվում է այն սպասումով, որ կստեղծվի գիտելիքային լայն բազա, որը հավանաբար կհանդիսանա հիմք հայտնի կամ սպասվող ներկա կամ ապագա խնդիրների լուծման համար:
    Սովորաբար համեմատաբար փոքրածախս, կիրառականին մոտ գտնվող հիմնարար հետազոտություններ են, որոնց մի քանի տոկոսը տալիս է  կիրառական հետազոտությունների փուլ փոխանցելու համար արժանի արդյունքներ։ 

R&D աշխատանքերի տեսակները տարբերելու բազմաթիվ օրինակների կարելի է ծանոթանալ վերոհիշյալ ձեռնարկում [2]:

Բերենք 5 ծրագրի օրինակ, որոնք կունենան կոնկրետ արդյունքներ:

 

1- Գիտնականների հայրենադարձություն և ներգաղթ

 

Միջազգային լավագույն գիտական ինստիտուտներում ու համալսարաններում աշխատող գիտնականների համար Հայաստանում գիտական լաբորատորիաներ ստեղծելու մրցույթային դրամաշնորհների տրամադրում՝ գիտնականների ու գերակա գիտական ուղղությունների բացերը գիտահետազոտական կենտրոններում և համալսարաններում լրացնելու նպատակով։ 

 

Արդյունքում` 

  • կստեղծվեն կամ կլրացվեն գերկա գիտական ուղղություններում մարդկային կապիտալը ու ենթակառուցքները, որը հնարավորություն կտա մասնավոր ու պետական պատվերի իրականացմանը
  • կաճի Հայաստանում գիտնականների թիվը, կբարելավեն մարդկային կապիտալի ցուցանիշներն առանց երկարաժամկետ ներդրումների
  • կօգտագործվի Սփյուռքի ներուժը,
  • Հայաստանում գիտական կարիերան կդառնա ավելի գրավիչ երիտասարդների համար, քանի որ հնարավորություն կլինի ներգրավվել առաջադեմ գիտնականների խմբերում
  • կավելանա որակյալ գիտական հրապարակումների քանակը և երկիրը կբարելավի իր դիրքերը մի շարք վարկանիշային ցուցակներում, 
  • կլինեն գերակա մասնագիտությունների համար որակյալ բուհական կրթական ծրագեր։ 

 

2- Հեռակա գիտական ղեկավար (Remote PI)

 

Միջազգային լավագույն գիտական ինստիտուտներում ու համալսարաններում աշխատող գիտնականների կողմից Հայաստանի գիտական խմբերի հետազոտական աշխատանքների ղեկավարում  պարբերաբար այցերի ու հեռավար կապի միջոցով:

 

Արդյունքում՝

  • կստեղծվեն կամ կլրացվեն գերկա գիտական ուղղություններում մարդկային կապիտալը ու ենթակառուցքները, որը հնարավորություն կտա մասնավոր ու պետական պատվերի իրականացմանը
  • Հայաստանում գիտական կարիերան կդառնա ավելի գրավիչ երիտասարդների համար
  • կօգտագործվի Սփյուռքի ներուժը
  • Հայաստանի գիտաշխատողները կստանան հնարավորություն աշխատելու բարձրակարգ համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ՝ մնալով Հայաստանում,
  • Հայաստանի գիտնականները ձեռք կբերեն ժամանակակից փորձ, գիտելիք և կապեր,
  • կավելանա որակյալ գիտական հրապարակումների քանակը և երկիրը կբարելավի իր դիրքերը մի շարք վարկանիշային ցուցակներում
  • կամրապնդվեն կապերը լավագույն գիտական կենտրոնների հետ, որոնք հնարավոր կլինի հետագայում օգտագործել փորձաքննության ու մասնավոր սեկտորի հետ համավործակցության համար

 

3- Առաջատար երկարաժամկետ հետազոտական դրամաշնորհներ

 

Խոշոր դրամաշնորհներ Հայաստանում գործող մրցունակ գիտնականների համար՝ գիտական խումբ ձեւավորելու ու առաջադեմ գիտական թեմաներով երկարաժամկետ (5 տարի) հետազոտություններ կատարելու համար: 

 

Արդյունքում՝ 

  • կլրացվի երկարաժամկետ դրամաշնորհների բացը՝ բեկումնային ու բարձր ռիսկային հետազոտական նախագծեր իրականացնելու համար
  • կլրացվի կիրառական հետազոտությունների համար անհրաժեշտ դրամաշնորհների բացը, որոնք հանդիսանում են գիտության արդյունքների առեւտրայնացման անհրաժեշտ օղակ
  • կնվազի գիտական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ բյուրոկրատիան
  • Հայաստանում գիտական կարիերան կդառնա ավելի գրավիչ երիտասարդների համար
  • կկանխի հավակնոտ գիտնականների արտահոսքը այլ երկրներ
  • կստեղծվեն կամ կլրացվեն գերկա գիտական ուղղություններում մարդկային կապիտալը ու ենթակառուցքները, որը հնարավորություն կտա մասնավոր ու պետական պատվերի իրականացմանը
  • կավելանա որակյալ գիտական հրապարակումների քանակը և երկիրը կբարելավի իր դիրքերը մի շարք վարկանիշային ցուցակներում, 

 

4- Գիտական ենթակառուցվածքների արդիականացում

 

Գիտական գործունեության համար անհրաժեշտ սարքավորման արդիականացման դրամաշնորհներ:

 

Արդյունքում՝

  • կթարմացվեն մաշված ու հնացած սարքավորումները
  • Հայաստանում գիտական կարիերան կդառնա ավելի գրավիչ երիտասարդների համար
  • կկանխի հավակնոտ գիտնականների արտահոսքը այլ երկրներ
  • կստեղծվեն ժամանակակից ենթակառուցվածքներ, որոնցից կարող են օգտվել մասնավոր սեկտորի ընկերությունները

 

5- Ընդլայնել արդեն իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝

 

  • ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր
  • գիտական խմբերի մեկնարկի աջակցության ծրագիր
  • գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության ծրագիր
  • կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության ծրագիր (մասնավորի հետ համատեղ)
  • երկակի նշանակության ծրագրերի աջակցության ծրագիր

Գրեթե կապված չէ եւ դրա համար կան երեք հիմնական պատճառներ՝

  1. Բարձր տեխնոլոգիական ընկերությունների մեծ մասը տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություններ են: ՏՏ ընկերությունները սովորաբար համագործակցում են Համակարգչային գիտությունների համայնքի հետ: Հայաստանում Համակարգչային գիտությունները եւ հատկապես նրանց ամենաարդիական ուղղությունները թերզարգացած են: Փոխարենը ամենամեծ գիտական արդյունք ֆիզիկան է տալիս Հայաստանում
  2. Գիտական աստիճան ունեցող գիտնականների 40%-ը 65 տարեկանից մեծ են: Նրանք կրթվել և իրենց գիտական ուղին սկսել են ԽՍՀՄ-ում, որտեղ մասնավոր պատվեր գոյություն չուներ: Սպասել, որ նրանք կարող են հարմարվել այսօրվա կապիտալիստական հասարակությանը բնորոշ գիտություն - արդյունաբերություն կապին անիրատեսական է:
  3. Հայաստանում 30 տարվա թերֆինանսավորման պայմաններում մնացել է գրեթե բացառապես հիմնարար հետազոտություններով զբաղվող գիտական համայնքը, քանի որ կիրառական հետազոտությունները պահանջում են շատ ավելի խոշոր դրամաշնորհներ: Իսկ հիմնարար հետազոտությունները ամենահեռուն են առեւտրայնացումից: 

  1. Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development, OECD, էջ 50
  2. Frascati Manual 2015: Guidelines for Collecting and Reporting Data on Research and Experimental Development, OECD, էջ 53, պարագրաֆ 2.40
  3. World Bank, https://data.worldbank.org/indicator/SP.POP.SCIE.RD.P6?locations=EU 
  4. Global Innovation Index, www.globalinnovationindex.org 
  5. ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենք, https://www.gov.am/files/docs/3929.pdf
  6. C.H. Llewellyn Smith, former Director-General of CERN, CERN - Benefits of basic science

Back to Top

Log In

Forgot password?

Forgot password?

Enter your account data and we will send you a link to reset your password.

Your password reset link appears to be invalid or expired.

Log in

Privacy Policy

To use social login you have to agree with the storage and handling of your data by this website.

Add to Collection

No Collections

Here you'll find all collections you've created before.