Մեր մասին
«Գիտուժը» հանրային նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2021 թվականին։ Այս պահին ավելի քան 170 ընկերությունների հիմնադիրներ և ձեռներեցներ, ինչպես նաև 21 ասոցիացիաներ ու հիմնադրամներ տեխնոլոգիական, բիզնես և այլ համայնքներից միավորվել են «Գիտուժ»-ի օրակարգի շուրջ: Նշենք, որ համայնքը շարունակում է անընդհատ մեծանալ։
Գիտուժի օրակարգը բյուրեղացված է մեր առաքելության և տեսլականի մեջ։
Գիտության/ԳՀՓԿ քաղաքականության մշակման, պետական հատկացումների ավելացման, ինչպես նաև գիտության հանրահռչակման համար Գիտուժի ջանքերը խթան են հանդիսացել Հայաստանում վերջին 3 տասնամյակների ընթացքում աննախադեպ մի շարք առաջընթացների և գործընթացների համար:
Առաքելություն
Հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։
Տեսլական
Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել է հզոր ու ճկուն գիտական և ԳՀՓԿ էկոհամակարգ, որը լուծում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, խթանում է տնտեսության ու հասարակության շարունակական զարգացումը և արժեք է տալիս աշխարհին։
Արժեքներ
- Առաքելությանը հավատարիմ
- Ճշմարտասեր
- Համախմբող
- Համագործակցող